Մեր մասին

M³ STUDIO ընկերությունը հաղորդակցության, մարքեթինգի և դիզայնի անկախ ստուդիա է, որը հիմնված է Հայաստանում և գործունեություն է ծավալում միջազգային շուկայում։

Մենք ստեղծում ենք միջազգային ասպարեզում դիրքավորման համակարգեր, որոնք միավորում են հաղորդակցության ռազմավարությունը, բրենդի մշակումը, մարքեթինգային քաղաքականությունը, հրատարակչական գործընթացները, և վերահսկում ենք այս ամենի իրագործումը։

Մեր մոդելը մշակված է այն կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է միջազգային կանոնավոր ներկայություն, ոչ թե մասնատված, անկանոն ակտիվություն։

Մենք կարևորում ենք թիրախավորման ճշգրտությունը՝ ոչ թե մասշտաբը, և ռազմավարության երկարաժամկետ հստակությունը՝ ոչ թե կարճաժամկետ ակտիվությունը։

Մեզ հետ համագործակցում են․

կորպորատիվ խմբեր

կայացած բրենդներ

զարգացող բիզնեսներ

արտադրական ընկերություններ

միջազգային նախաձեռնություններ

Ղեկավարություն

Վեռոնիկա Զոնաբենդ

Համահիմնադիր

Սոցիալական ձեռներեց և ներդրող։ UWC Dilijan քոլեջի համահիմնադիր և Կառավարիչների խորհրդի պատվավոր նախագահ։ Դիլիջանի միջազգային դպրոցը United World Colleges կրթական ուղղության առաջին հաստատությունն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում։
Նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի, UWC International և Teach For Armenia կազմակերպությունների խորհուրդների անդամ է։

Արման Ջիլավյան

Համահիմնադիր և գործադիր տնօրեն

Ավելի քան քսանհինգ տարի նա աշխատում է մեդիայի կառավարման, հրատարակչության և ռազմավարական հաղորդակցությունների խաչմերուկում։
2015-2024 թթ․ նա ղեկավարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
M³ STUDIO ընկերությունում նա պատասխանատու է ռազմավարական զարգացման և միջազգային գործընկերությունների համար։

Իգոր Բորիսենկո

Գործադիր տնօրենի տեղակալ և ստեղծագործական գծով տնօրեն

Ավելի քան քսան տարի աշխատում է դիզայնի, վիզուալ հաղորդակցության և հրատարակչության ոլորտում՝ ղեկավարելով դիզայներների և խմբագիրների միջազգային թիմեր։
Նա ղեկավարում է ստեղծագործական ուղղությունը և հաղորդակցման համակարգերը՝ սահմանելով վիզուալ չափորոշիչներ։